Դեմառ-ի պատմությունը

DÉMAR-ի պատմությունը
Ոսկերչական ընկերություն ստեղծելու գաղափարը դեռևս 2007 թվականին ծնվեց տաղանդավոր, ստեղծագործ և հմուտ մի երիտասարդի մտքում։ Լինելով ճանաչված ոսկերիչ և ինքնավստահ մասնագետ՝ նա համախմբեց խելացի ու շնորհալի թիմ և սկսեց ակտիվ գործունեություն։ Առաջին փորձնական հավաքածուն մեծ հաջողություն ունեցավ և լայն ճանաչում ձեռք բերեց արվեստը գնահատող մարդկանց շրջանում։
Ընկերության փիլիսոփայության հիմքում ընկած են արհեստագործության նկատմամբ խոր հարգանքը, նորարարությունը և գեղարվեստական ինքնարտահայտումը։ Թիմի կողմից ստեղծված յուրաքանչյուր զարդ մարմնավորում է նրբագեղությունն ու յուրահատուկ դիզայնը։ Յուրաքանչյուր զարդ պատրաստվում է բացառիկ մանրակրկիտությամբ՝ ապահովելով ամենաբարձր որակն ու ուշադրությունը յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ։
Այսօր DÉMAR-ի թիմը մեծ ոգևորությամբ և նվիրումով շարունակում է զարգացնել իր ապրանքանիշը։ Թիմի յուրաքանչյուր անդամ դարձել է DÉMAR HOME մեծ ընտանիքի անբաժանելի մասը։

DÉMAR-ը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Սկիզբ» (Démarrage): Այն խորհրդանշում է ոսկերչական ինդուստրիայի նորարարական և նորաոճ սկիզբը։ Մենք թեքում ենք պատմության նոր էջը՝ ստեղծելով ամբողջովին ինովացիոն արտադրություն և թելադրելով նորաոճ դիզայն։

Մեր լոգոն խորհրդանշում է «Kite» (օդապարուկ / օդային օձ)։ Սա դեպի բարձունքներ ձգտելու, մեծ նպատակասլացության և ազատության խորհրդանիշն է։ Ոսկերչական աշխարհում Kite տաշվածքի ադամանդը կամ այդ երկրաչափական դետալն արտադրության մեջ օգտագործելիս միշտ բերել է հաջողություն։ Հենց այս հաջողության կոդն ու էսթետիկան ենք ներդրել մեր լոգոյի հիմքում։

2007 թ. – Արմատները. Ամեն ինչ սկսվել է դեռևս 2007 թվականից, երբ բրենդի հիմնադիրը՝ լինելով վարպետ-ոսկերիչ, անձամբ ստեղծագործում, արարում և կերտում էր առաջին զարդերն ու դիզայնը։ Սա երաշխավորում է, որ DÉMAR-ի հիմքում ընկած է իրական, տարիների փորձն ու արհեստի հանդեպ անձնական սերը։
2023 թ. – Ծնունդը և Ինովացիան. Ապրանքանիշը պաշտոնապես գրանցվել է որպես հեղինակային իրավունքներով պաշտպանված բրենդ։ Մենք ներկայացանք ամբողջովին մեր ստանդարտներով ստեղծված, ստեղծարար ու թվայնացված բարձր ճշգրտության արտադրական ծրագրերով և նորարարական ուժով։

Այսօր DÉMAR JEWELRY-ն ներկայանում է Երևանի սրտում գտնվող իր պաշտոնական խանութ-սրահով և ամբողջ աշխարհով մեկ գործող օնլայն հարթակով՝ ապահովելով զարդերի մակրոճշտգրտություն, բարձրորակ արտադրություն և մանրակրկիտ ուշադրություն դետալներին ու թանկարժեք քարերին։


Նպատակը
Գեղեցկության և բարձրակարգ արվեստի հասանելիություն (Democratizing High Jewelry):
Մեր գլխավոր նպատակն է բարձրակարգ ոսկերչական արվեստը (High Jewelry) դարձնել հասանելի բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են բացառիկ գեղեցկությունն ու որակը: Մենք կոտրում ենք այն կարծրատիպը, որ էքսկլյուզիվ որակը պետք է անհասանելի լինի:

Շարունակաբար ներկայացնել և թելադրել նորարարական, ժամանակակից ու նորաոճ դիզայն: Յուրաքանչյուր զարդ պետք է լինի ինովացիոն արտադրական ծրագրերի և մաքուր արվեստի կատարյալ սիներգիա:
Բացարձակ վստահություն և հուսալիություն (Flawless Client Service):
Ստեղծել և պահպանել հաճախորդների սպասարկման ամենաբարձր, հուսալի և անթերի ստանդարտը (ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն հարթակներում): Գնորդի վստահությունը մեր բրենդի անկյունաքարն է:
Հայկական ոսկերչական ԴՆԹ-ի համաշխարհայնացում (Globalizing Armenian Heritage):
Պահել հայկականը և աշխարհին հպարտորեն ներկայացնել մեր դարավոր ոսկերչական ավանդույթները՝ վերածնված նորարարական ոճով և բարձր մասնագիտական ճշգրտությամբ: Ապացուցել համաշխարհային շուկայում, որ հայկական արտադրանքը կարող է հանդիսանալ luxury սեգմենտի առաջատար:

Մեր դիզայնը կույր միտումների արդյունք չէ։ Այն ծնվում է շուկայի պահանջների խորը վերլուծության, բրենդի սեփական դիզայներների, ոսկերիչների, մոդելավորողների, գեմոլոգների և մեր միջազգային գործընկերների համատեղ քննարկումների ու սիներգիայի արդյունքում:

Մենք չենք հանդիսանում վերավաճառող կամ պատրաստի արտադրանք ներկրող։ Յուրաքանչյուր զարդ 0-ից, էսքիզից մինչև վերջնական տեսք, արտադրվում է հենց DÉMAR-ի սեփական արտադրամասում՝ մեր մասնագետների ձեռքով։


3D մոդելավորման փուլը կատարվում է ոչ թե անջատված, այլ զարդի հեղինակ-դիզայների և մյուս արտադրական մասնագետների անմիջական ներկայությամբ ու համագործակցությամբ, ինչը բացառում է որևէ տեխնիկական կամ էսթետիկ սխալ:

Բրենդի հիմնադիրը (ով ինքը ունի ոսկերչական տարիների հարուստ փորձ) անձամբ ներկա է լինում արտադրության ցանկացած փուլին, ուղղորդում և աջակցում է թիմին՝ ապահովելով գաղափարի անթերի արտացոլումը մետաղի մեջ:

Մեր բոլոր ոսկերիչները հատուկ պատրաստվածություն են անցել և տիրապետում են բացառապես DÉMAR-ի ոսկերչական ձեռագրին, ներքին խստագույն ստանդարտներին և որակի պահանջներին:

Ի տարբերություն շատ արտադրամասերի, որտեղ գեմոլոգի հաստիքը բացակայում է, DÉMAR-ն ունի սերտիֆիկացված գեմոլոգների սեփական թիմ (հայկական, ռուսական և եվրոպական լաբորատոր բարձրագույն կրթությամբ):
Բրենդն ունի գոհարագիտության մասնագիտացված գնահատման սեփական համակարգ:
Քարերն ու ադամանդները ձեռք են բերվում ուղիղ միջազգային ճանաչված գործընկերներից, և մեր մասնագետները պատրաստ են հաճախորդին ներկայացնել յուրաքանչյուր քարի բացարձակ տեխնիկական մանրամասներն ու միջազգային հավաստագրերը:


Մեր բոլոր հեղինակային հավաքածուների հիմքում ընկած է զարդերի ճշգրիտ դասակարգումը, երկրաչափական համաչափությունը և կատարյալ արտաքին էսթետիկան:

Մեր արտադրությունը հիմնված է խիստ պրոֆեսիոնալ դասակարգման վրա:
Ընկերությունն ունի հիմնադրի և թիմի կողմից մշակված Արտադրական սխեմայի հատուկ գիրք (Brand Bible), որով կրթվում են մեր մասնագետները։
DÉMAR-ի բազայում յուրաքանչյուր զարդ ունի իր չկրկնվող արտադրական սերիական համարը։ Դրա շնորհիով հնարավոր է իմանալ զարդի ամբողջ պատմությունը, ստանալ ապրանքանիշի և մասնագետների կնքված, երաշխավորված հաստատումը:

Մեր փաթեթավորումը նախագծվել է մեր սեփական դիզայներների կողմից և արտադրվել է որակի բարձր չափանիշներին համապատասխան։։ Փաթեթը ներառում է՝ պրեմիում տուփ և տոպրակ, զարդի խնամքի հատուկ հիգիենիկ անձեռոցիկներ, քարի անհատական սերտիֆիկատ (ըստ անհրաժեշտության), բրենդի կնիքով վավերացված զարդի ամբողջական նկարագրություն-վկայական և այցեքարտ:

Մեր խորհրդատուները սովորական վաճառողներ չեն. նրանք անցել են DÉMAR-ի հատուկ ուսուցման փուլը։ Նրանց պարտականությունն է հաճախորդին պատշաճ մակարդակով ներկայացնել զարդի, քարերի և ոսկու ցանկացած դետալ ու պատմություն: Հաճախորդը ֆակտերով ու հստակ հասկանում է, թե ինչպիսի արժեք է գնում և ինչի համար է վճարում:
Բացառիկ թանկարժեք քարեր և անզուգական որակ DÉMAR-ում

Բացի բարձրակարգ դիզայնից և անբասիր արտադրությունից, DÉMAR JEWELRY-ն մասնագիտացված է եզակի և բացառիկ որակի թանկարժեք քարերով զարդերի ստեղծման գործում։ Մենք առաջարկում և պատրաստում ենք զարդեր բարձրորակ ադամանդներով՝ իդեալականից մինչև միջին պարամետրերի, ինչպես նաև տարբեր հազվագյուտ գույների շքեղ ադամանդներով (Fancy Yellow, Fancy Orange, Orange-Brown, Purple և այլն)՝ հիմնվելով ինչպես առկա հավաքածուների, այնպես էլ մեր հավատարիմ հաճախորդների անհատական պատվերների վրա:

Մեր գունավոր թանկարժեք քարերի հավաքածուն ներառում է պրեմիում դասի զմրուխտներ (զամբիական և կոլումբիական), շափյուղաներ (Շրի Լանկա և Քաշմիր), սուտակներ (Բիրմա և Մոզամբիկ), տուրմալիներ և տանզանիտներ, որոնք ուղեկցվում են աշխարհի առաջատար միջազգային լաբորատորիաների (GRS, IGI, GIA, HRD, CD) հավաստագրերով։

DÉMAR-ի գեմոլոգիական խիստ քաղաքականությունը

DÉMAR-ի գեմոլոգիան հիմնված է խիստ, մանրակրկիտ և խորացված գնահատման վրա։ Ադամանդների և քարերի դասակարգումն իրականացվում է մեր բարձր որակավորում անցած, խորը գեմոլոգիական գիտելիքներ ունեցող մասնագետների թիմի կողմից՝ երաշխավորելով բացարձակ որակ ու մաքրություն։ Ավելին, մեր հիմնական զարդերի քարերի գնահատումն ուղարկվում է միջազգային առաջատար լաբորատորիաներ՝ վերջնական զարդի և ադամանդների պաշտոնական հավաստագրման համար:

Եթե պլանավորում եք Հայաստանում գնել բարձրակարգ, անթերի դիզայնով և բացառիկ որակի քարերով զարդեր, DÉMAR JEWELRY-ն պատիվ կունենա հյուրընկալելու և առաջարկելու ձեզ լավագույնը: