ԱՐԵՒԱԾԱԳ
SUNRISE (Սանռայզ / Արևածագ) հավաքածուն խորհրդանշում է լույսի զարթոնքը, կենսատու էներգիան և հավերժական շքեղությունը: Զարդերի յուրաքանչյուր դետալ կրում է արևի և նրա տարածվող շողերի կախարդական պատկերը: Դիզայնի յուրահատկությունը. Զարդի կոմպոզիցիոն կենտրոնում արևի տեսքով փայլող թանկարժեք քարն է, որից դեպի դուրս՝ հատուկ երկրաչափական հաջորդականությամբ, խորանում և աճում են մանր ադամանդների շողերը: