TRACK
TRACK հավաքածուն բարձրակարգ փայլի, կատարյալ դասավորվածության և հավերժական էսթետիկայի կատարյալ մարմնավորումն է: Զարդերի վիզուալ հարստությունն ու արտահայտիչ շքեղությունը հիմնված են իրար հաջորդող թանկարժեք քարերի անդադար և ռիթմիկ շարքի վրա: Այս հատուկ դասավորվածությունը ստեղծում է լույսի անդրադարձի հզոր էֆեկտ՝ ապահովելով զարդի առավելագույն փայլն ու շարժման դինամիկան: Ադամանդներից բացի, հավաքածուն հարստացված է բարձրագույն կարգի բնական գունավոր քարերով, ինչպիսիք են՝ ազնվացեղ զմրուխտը, խորհրդավոր սապֆիրը (շապուղյա) և հրացայտ սուտակը (ռուբին): Հավաքածուի ամբողջականությունը. TRACK գիծը նախագծված է որպես ընդարձակ ոսկերչական էկոհամակարգ, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդին կազմել անդիմադրելի և համադրելի հավաքածուներ (sets): Շարքն իր մեջ ներառում է՝ TRACK մատանիներ (այդ թվում՝ Eternity ոճի) Ապարանջաններ / Թևնոցներ (դասական Tennis ոճի) Շքեղ չոկերներ և նրբաճաշակ կոլեներ Կախազարդեր և ադամանդակուռ խաչեր Գամասեղ ականջօղեր (пусеты) և օղակ-ականջօղեր Պրեմիում կապսուլներ. TRACK հավաքածուի ներսում առանձնանում են հատուկ հեղինակային դիզայնով և ինքնատիպ ձեռագրով ստեղծված մոդելները (ականջօղեր, թևնոցներ և մատանիներ)՝ BALLERINA LACRIMA de DÉMAR CHESS PATH Ինչպես DÉMAR ապրանքանիշի յուրաքանչյուր գործ, այնպես էլ TRACK հավաքածուի յուրաքանչյուր մոդել ստեղծվում է բացառիկ արտադրական ծրագրերով, անցնում է գեմոլոգիական խիստ հսկողություն, կրում է իր անհատական չկրկնվող սերիական համարը և ունի ընկերության կնքված երաշխիքային վկայականը: