Կատեգորիա: առաջարկության մատանիններ, մատանիներ
PEAR CUT DIAMOND 0.50CT RING WITH PAVÉ
$0.00
Id: 83
VENA AMORIS հավաքածուի այս դասական մատանին շքեղության և հավերժական սիրո կատարյալ արտահայտությունն է։ Կենտրոնում շողում է նրբագեղ տանձաձև (Pear-cut) ադամանդը D/VVS1 (0.50 կտ)՝ շրջապատված նուրբ կլոր պավե ադամանդներով (ընդհանուր՝ 0.56 կտ)։ Յուրաքանչյուր քար անցել է խիստ ստուգում DÉMAR-ի փորձառու գեմոլոգների կողմից՝ ապահովելով անգերազանցելի փայլ և մաքրություն։ Պատրաստված 750 (18K) սպիտակ ոսկուց՝ այն իդեալական ընտրություն է ամուսնության առաջարկության, թանկարժեք նվերի կամ ձեր անձնական հավաքածուն համալրելու համար։ Կենտրոնական քար: 0.50 կտ տանձաձև (Pear-cut) ադամանդ Ընդհանուր կարատային քաշը (TDW): 1.06 կարատ Արտիկուլ (Sku): Կոդ (Code): Սերիա (Serial):
Վկայական: GIA , DEMAR
Նկարագրություն
DÉMAR-ի VENA AMORIS (Սիրո երակ) հավաքածուն ներշնչված է հինավուրց գեղեցիկ լեգենդով, ըստ որի՝ մատնեմատից մի երակ ուղիղ դեպի սիրտ է տանում։ Այս դասական դիզայնով մատանին ստեղծված է հավերժացնելու կյանքի ամենանշանակալի ու հիշարժան պահերը՝ լինի դա սիրո խոստովանություն, ամուսնության կատարյալ առաջարկություն, թե շքեղ նվեր ինքներդ ձեզ։
Մատանու կոմպոզիցիայի կենտրոնում փայլում է նրբագեղ տանձաձև (Pear-cut) ադամանդը՝ արիստոկրատական կաթիլաձև հղկմամբ, որը խորհրդանշում է երջանկության արցունքներն ու տեսողականորեն երկարացնում է մատները։
Շքեղության զգացողությունն էլ ավելի է ընդգծվում 0.56 կարատ ընդհանուր քաշով նուրբ կլոր պավե ադամանդներով։ Այս թանկարժեք քարերը ոչ միայն շրջապատում են 0.50 կարատանոց կենտրոնական ադամանդը՝ ստեղծելով շլացուցիչ լուսապսակի (halo) էֆեկտ, այլև նրբագեղորեն շարունակվում են 750 հարգի սպիտակ ոսկուց պատրաստված օղակի երկայնքով։
DÉMAR բրենդի համար որակը փոխզիջումներ չի ճանաչում։ Այս մատանու մեջ տեղադրված յուրաքանչյուր ադամանդ անցել է մանրակրկիտ, անհատական ստուգում բրենդի պրոֆեսիոնալ գեմոլոգների կողմից։ Քարերի անթերի ամրացումն ապահովում է լույսի առավելագույն խաղն ու անդրադարձումը՝ զարդին հաղորդելով դյութիչ փայլ։