Կատեգորիա: առաջարկության մատանիններ, մատանիներ
HEART CUT DIAMOND 0.50CT RING WITH PAVÉ
$0.00
Id: 78
VENA AMORIS հավաքածուի այս դասական մատանին շքեղության և հավերժական սիրո կատարյալ արտահայտությունն է։ Կենտրոնում շողում է խորհրդանշական սրտաձև (Heart-cut) ադամանդը (0.50 կտ, D/VVS1)՝ շրջապատված նուրբ կլոր ադամանդներով (DE/VVS)։ Յուրաքանչյուր քար անցել է խիստ ստուգում DÉMAR-ի փորձառու գեմոլոգների կողմից՝ ապահովելով անգերազանցելի փայլ և մաքրություն։ Պատրաստված 750 (18K) սպիտակ ոսկուց՝ այն իդեալական ընտրություն է ամուսնության առաջարկության, թանկարժեք նվերի կամ ձեր անձնական հավաքածուն համալրելու համար։ Արտիկուլ (Sku): 0824 Կոդ (Code): DR124126AG10 Սերիա (Serial): R3000550
Վկայական: GIA , DEMAR
Նկարագրություն
DÉMAR-ի VENA AMORIS (Սիրո երակ) հավաքածուն ներշնչված է հինավուրց գեղեցիկ լեգենդով, ըստ որի՝ մատնեմատից մի երակ ուղիղ դեպի սիրտ է տանում։ Այս դասական դիզայնով մատանին ստեղծված է հավերժացնելու կյանքի ամենանշանակալի ու հիշարժան պահերը՝ լինի դա սիրո խոստովանություն, ամուսնության կատարյալ առաջարկություն, թե շքեղ նվեր ինքներդ ձեզ։
Մատանու կոմպոզիցիայի կենտրոնում փայլում է ռոմանտիկ սրտաձև (Heart-cut) ադամանդը՝ նվիրվածության, կրքի և հավերժական սիրո բացարձակ խորհրդանիշը։
Շքեղության զգացողությունն էլ ավելի է ընդգծվում նուրբ կլոր ադամանդներով։ Այս թանկարժեք քարերը ոչ միայն շրջապատում են կենտրոնական ադամանդը՝ ստեղծելով շլացուցիչ լուսապսակի (halo) էֆեկտ, այլև նրբագեղորեն շարունակվում են 750 հարգի սպիտակ ոսկուց պատրաստված օղակի երկայնքով։
DÉMAR բրենդի համար որակը փոխզիջումներ չի ճանաչում։ Այս մատանու մեջ տեղադրված յուրաքանչյուր ադամանդ անցել է մանրակրկիտ, անհատական ստուգում բրենդի պրոֆեսիոնալ գեմոլոգների կողմից։ Քարերի անթերի ամրացումն ապահովում է լույսի առավելագույն խաղն ու անդրադարձումը՝ զարդին հաղորդելով դյութիչ փայլ։